Հայ Առաքելական Եկեղեցին նշել է մեր երկրում քրիստոնեությունը տարածած սբ Թադեոս և սբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Այդ առիթով Մայրավանքում մատուցվել է սուրբ Պատարագ:
Պատարագի ընթացքում տաճար բերվեց նիզակի այն ծայրը`սուրբ Գեղարդը, որով հռոմեացի զինվորը խաչի վրա խոցել էր Հիսուս Քրիստոսին:
Գեղարդը, Լուսավորչի աջը և Տիրոջ խաչափայտը եկեղեցու այն երեք կարևոր մասունքներն են, որոնք մյուռոնի օրհնության նպատակով դուրս են բերվում 7 տարին մեկ անգամ: Սուրբ Գեղարդը ժողովրդի երկրպագության համար առաջին անգամ էր դուրս բերվում: Սրբազան մասունքին դիպչելու, դրա առջեւ երկրպագելու համար Մայր Աթոռ էին եկել հավատացյալներ տարբեր թեմերից:
Մանրամասները` տեսանյութում