Թուրքիայում գտնվող Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինն ավարտել է պաշտոնական հանդիպումներն Անկարայում եւ մեկնել Ստամբուլ:
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն այցելել է Կապույտ մզկիթ և Սուրբ Սոֆիայի տաճար, սպասվում են նրա հանդիպումները նաեւ ուղղափառ եկեղեցու տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինի և երկրի բնակչության մոտ մեկ տոկոսը կազմող կաթոլիկ համայնքի ներկայացուցիչների հետ:
Մինչ այդ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Վատիկանի առաջնորդը խստորեն քննադատել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումներն Իրաքի եւ Սիրիայի քրիստոնյաների եւ այլ կրոնական փոքրամասնությունների դեմ:
Նա թուրքական եւ այլ մահմեդական պետությունների առաջնորդներին կոչ է արել առավել կոշտ դիրքորոշում որդեգրել «Իսլամական պետության» նկատմամբ: