Եգիպտոսի նախկին Նախագահ Հոսնի Մուբարաքը դատարանի վճռով արդարացվել է: Նրանից հանվել է 2011-ի հունվարին Կահիրեում ցուցարարների զանգվածային սպանության մեղադրանքը: Չի հաստատվել նաև 86-ամյա Մուբարաքին, ինչպես նաև նրա որդիներ Ալիին եւ Համալին ներկայացված կոռուպցիայի մեղադրանքը:
Արդարացվել են նաև երկրի Ներքին գործերի նախկին նախարար Հաբիբա ալ Ադլին և Մուբարաքի վեց նախկին օգնականները: Դատարանի վճիռը վերջնական չէ եւ կարող է բողոքարկվել:
Մուբարաքը մինչ դատավճիռը տնային կալանքում էր, սակայն բուժվում էր Կահիրեի հոսպիտալում: Պետական միջոցների վատնման մեղադրանքով այս տարվա մայիսին նա երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել: