Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Ազգային ժողովի նախագահի գլխավորությամբ այս օրերին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովների աշխատանքներին, ունեցել հանդիպումներ, հանդես եկել ելույթներով:
ԱՊՀ եւ ՀԱՊԿ վեհաժողովների երկու կարեւոր մշտական հանձնաժողովները կգլխավորեն հայ խորհրդարանակնները:
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում Գալուստ Սահակյանը հայտարարություն է հնչեցրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «ՄԻ-24» ուղղաթիռի խոցման վերաբերյալ: Խորհրդարանի նախագահը հարցը բարձրացրել է նաեւ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ընթացքում:
Մանրամասները` տեսանյութում