Ամերիկայի Միացյալ Նահանգներում միլիոնավոր մարդիկ Գոհաբանության տոնի մեծ զեղչերի հետևից շտապում են խանութներ։ Ըստ ավանդույթի՝ հենց «սև ուրբաթից» է ԱՄՆ-ում մեկնարկում սուրբծննդյան զեղչերի շրջանը։
Այդ օրը բազմաթիվ խանութներ բացում են դռները կեսգիշերին կամ ավելի շուտ։ Իսկ մինչ այդ դռների մոտ արդեն հսկայական հերթեր են գոյանում։ «Սև ուրբաթին» հաջորդող երկուշաբթին կոչվում է «կիբերերկուշաբթի», որն ամենալարված օրն է առցանց խանութների համար։