Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն կարող է հայտնվել Անգոլայում:
Աշխարհի չեմպիոնը եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիրը մոտ է մեքսիկական «Կերետարոյից» հեռանալուն։ Նա ցանկանում է կարիերան շարունակել անգոլական թիմերից մեկում: Ֆուտբոլիստի գործակալն այժմ բանակցում է Անգոլայի «Կաբուսկորպ» թիմի հետ: Ակումբի նախագահ Բենտո Կանգամբան լեգենդի հետ ցանկանում է կնքել մեկ տարվա պայմանագիր:
Հատկանշական է, որ ժամանակին այս ակումբում հանդես է եկել նաեւ բրազիլացի Ռիվալդոն, ով 2012-ին «Կաբուսկորպի» կազմում մասնակցել է 21 հանդիպման եւ դարձել 18 գոլի հեղինակ: