Նախորդ տարի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված «Մեր գյուղը» ֆիլմաշարը մեկ ամբողջական ֆիլմի տեսքով մասնակցել է Տորոնտոյում անցկացվող «Նուռ» կինոփառատոնին` արժանանալով «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» և «Հանդիսատեսի համակրանք» մրցանակներին:
Ռեժիսոր Ելենա Արշակյանի ֆիլմաշարի նկարահանումներն անցել են Լոռու մարզի Դսեղ գյուղում: 16 մասից բաղկացած շարքը ներկայացնում է հայ գյուղացու հոգսերն ու հասարակ առօրյան:
Փառատոնի կազմակերպիչները դեռ ամիսներ առաջ էին առաջարկել հայկական ֆիլմն ընդգրկել օրակարգում:
Ֆիլմաշարում նկարահանվել են դերասաններ Արա Դեղտրիկյանը, Վրույր Հարությունյանը, Գուրգեն Սարգսյանը, Դավիթ Հակոբյանը, Ջուլիետա Ստեփանյանը և շատ այլ դերասաններ: