Մայր բուհի մարզային ամենամեծ մասնաճյուղի ուսանողներն օրերս այցելել են զինվորներին: Իջևանյան զորամասում նրանք ծանոթացել են զինծառայողների առօրյային, ներկայացրել գեղարվեստական ծրագիր:
Զորամասում կանոնավոր շարային քայլով զինվորներից հետ չէին մնում նաև համազգեստով տղաներն ու աղջիկները: Մեկ տարի առաջ մասնաճյուղում ստեղծված «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբին արդեն անդամագրվել է 60 ուսանող:
Ակումբի առաջին նախագահ Վահագն Չոբանյանը դասախոսական աշխատանքը փոխարինել է զինվորական ծառայությամբ: Նրա խոսքով՝ սահմանամերձ մարզում ամենքն էլ զինվոր են:
Մանրամասները՝ տեսանյութում