«Հեռուստամարաթոն 2014-ն» արձանագրեց 12 399 550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած ամենամյա դրամահավաքի գումարը կուղղվի հայկական երկու հանրապետություններն իրար կապող շուրջ 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը:
Հանգանակությունների մի մասն էլ կուղղվի ՀՀ-ում և ԼՂՀ-ում բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերի իրականացմանը: