«Կոնֆլիկտային հաղորդակցության և տեղեկատվական անվտանգություն» թեմայով գիտաժողովը մեկտեղել է վիրտուալ տիրույթի ճիշտ օգտագործման խնդրով մտահոգ մասնագետներին:
Քննարկվել են ինչպես հարևան երկրների հետ տեղեկատվական դիմակայության միջոցներն ու գործիքները, այնպես էլ մեդիագրագիտության, համացանցում արդյունավետ գործելու, սոցիալական ցանցերում առկա տեղեկատվության հնարավոր հասանելիության սպառնալիքների թեմաները:
«Կոնֆլիկտային հաղորդակցություն և տեղեկատվական անվտանգություն» թեմայով գիտաժողովի նպատակն է մշակել տեղեկատվական անվտանգության ոլորտում առկա խնդիրների, ռիսկերի գնահատման և վերահսկման մեխանիզմներ:
Մանրամասները` տեսանյութում