Կառավարության նիստում հավանության է արժանացել 2015-ի պետական բյուջեի փոփոխված նախագիծը: Ֆինանսների փոխնախարարը տեղեկացրել է, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա կանխատեսվող եկամուտները կաճեն շուրջ 7 մլրդ դրամի չափով, ծախսերն էլ կկրճատվեն 6 մլրդ դրամի չափով:
Նիստի հաջորդ լուրը սիրիահայ ուսանողներին է ոգեւորել: Սփյուռքի նախարարությունը հայաստանյան բուհերում սովորող 525 ուսանողի վարձը փոխհատուցելու համար կառավարության որոշմամբ գումար կստանա:
Նիստի ժամանակ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը զեկուցեց՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախօրեի նիստում հայկական լավաշը ներառել է ոչ նյութական ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Մանրամասները` տեսանյութում