Կրթության գերազանցության ազգային ծրագրի հանրային քննարկումներն ամսվա սկզբին մեկնարկեցին Մատենադարանում ու շարունակվում են մարզերում:
Լսումները նպատակ ունեն կրթության ու մշակույթի ներկայացուցիչներին ծանոթացնել Կրթության և գիտության նախարարության ու «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանում ազգային կրթական ծրագիր ստեղծել:
Այն ներդրվելու է երկրի բոլոր դպրոցներում՝ ձեւավորելով մրցունակ ու առաքելության զգացողություն ունեցող ուսուցիչների համայնք: Մայրաքաղաքում, մարզերում ու Արցախում ստեղծվելիք 14 դպրոցները տեխնիկապես և մասնագետների պատրաստվածությամբ ամբողջովին համապատասխանելու են միջազգային չափորոշիչներին: Այդ դպրոցները միաժամանակ դառնալու են ուսուցիչների վերապատրաստման միջազգային կենտրոններ:
Մանրամասները` տեսանյութում