Էրեբունի վարչական շրջանի բնակիչներին նախատոնական անակնկալ է մատուցվել. վերաբացվել է համայնքի կայարանամերձ շուկան: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջինն է շրջել շուկայում ու ծանոթացել իրականացված աշխատանքներին:
Վերաբացված շուկան մոտակա գյուղերի բնակիչների համար հնարավորություն կստեղծի գյուղմթերքն իրացնել առաջին ձեռքից:
Ընդհանուր առմամբ կատարվել է 800 միլիոն դրամի ներդրում, ստեղծվել է շուրջ 300 աշխատատեղ: Շուկայի հիմնանորոգման աշխատանքները տեւել են 11 ամիս:
Մանրամասները` տեսանյութում