Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի մի խումբ հայազգի և ամերիկացի ներկայացուցիչներ, դիվանագետներ և հասարակական-քաղաքական գործիչներ Արցախի նախագահի կողմից պարգեւատրվել են Արցախի հանրապետության պետական բարձր պարգեւներով:
Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել մրցանակակիրներին Արցախի նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության համար՝ նշելով, որ Կալիֆորնիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչումը երկու տասնամյակ շարունակվող գործընթացում մեծ քայլ էր:
Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամներ Շերիլ Բրաունը, Ջոն Պերեզը, Խաչո Աչաջյանը, Սքոթ Ուիլքը, Ադրին Նազարյանը և Մայք Գաթոն Արցախի նախագահից ստացան «Մխիթար Գոշ» մեդալ:
Մանրամասները` տեսանյութում