Իտալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով Լիբանան է մեկնել հայ խաղաղապահների 32 հոգանոց ստորաբաժանումը: Մեր զինծառայողները իտալական զորախմբի կազմում մասնակցելու են ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող առաքելությանը` ապահովելով կազմակերպության զինավանի անվտանգությունը:
Լիբանանը Իրաքից, Աֆղանստանից եւ Կոսովոյից հետո չորրորդ երկիրն է, որտեղ հայ զինծառայողները խաղաղապահ առաքելություն են իրականացնելու:
Ազգային ժողովը Լիբանան խաղաղապահներ ուղարկելու համաձայնագիրը վավերացրել է մոտ երկու ամիս առաջ: Մեկ տարով նախատեսված առաքելությունը կիրականացնի երկու ստորաբաժանում, յուրաքանչյուրը վեց ամիս ժամկետով:
Մանրամասները` տեսանյութում