«Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբույժները օրերս բարդ վիրահատություն են իրականացրել: 75-ամյա Եսլով Գեւորգյանի՝ դժբախտ պատահարից գրեթե անդամահատված ձեռքը հիմա նորից աշխատում է:
Երբ ծերունուն տեղափոխել են հիվանդանոց, վնասված են եղել սնուցող անոթները, դաստակի զգացողությունը եւ մատների լիարժեք շարժողականությունն ապահովող նյարդերը:
4 ժամ տեւած վիրահատությունից հետո ստացվել է այն արդյունքը, որի մասին Եսլով պապը չէր էլ երազում. հիվանդի մատները շարժվում են, ձեռքն ամբողջությամբ աշխատում է, բժիշկներն առայժմ խորհուրդ են տալիս չծանրաբեռնել այն:
Մանրամասները` տեսանյութում