Տրանսպորտի և կապի նախարարությունում նախարարի ու հեռուստաընկերությունների տնօրենների մասնակցությամբ իրականացվեց թվային ազդանշանի փորձարկում:
Նոր ձևաչափն ապահովում է հեռարձակման բարձր որակ, ընձեռում ինտերակտիվ դիտման հնարավորություն: Եվրոպական որոշ երկրներում թվայնացումը սկսվել է դեռ 15 տարի առաջ: Նախարար Գագիկ Բեգլարյանն ընդգծել է, որ Հայաստանն այս գործում առաջ է անցել տարածաշրջանի երկրների մեծ մասից:
Անալոգային հեռարձակումը որոշ ժամանակ կպահպանվի նաև թվայնացումից հետո: Բնակչության անապահով խավին օժանդակելու նպատակով կիրականացվի սոցիալական ծրագիր: Թվայինի անցնելու գումարային տարբերությունը կվճարի Տրանսպորտի և կապի նախարարությունը: Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու` 2009-ից շարունակվող գործընթացն արժե գրեթե 7 մլրդ դրամ:
Մանրամասները՝ տեսանյութում