Ֆուտբոլի չեմպիոնների լիգայի խաղարկությունում մեկնարկեց խմբային փուլի նախավերջին տուրը: Այն բացվեց I խմբի «ԲԿՄԱ»-«Ռոմա» մոսկովյան հանդիպմամբ: Մինչև 93-րդ րոպեն «Ռոման» հաղթում էր մրցակցին Տոտտիի գեղեցիկ գոլի շնորհիվ, սակայն Բերեզուցկին 93-րդ րոպեին փրկեց մոսկվացիներին պարտությունից` 1-1: Զուգահեռաբար ընացող խաղում նույնպես թեժ պայքար էր ընթանում:
«Սիթին» ընդունել էր Բավարիային: Առաջին կեսում 10 հոգով մնացած բավարիան հաղթում էր 2-1 հաշվով, ընդ որում, առաջինը գոլ բաց թողնելուց հետո: Սակայն 85-րդ րոպեից գերմանական մեքենան խափանվեց ու, 2 գնդակ բաց թողնելով, պարտվեց 2-3 հաշվով: Սերխիո Ագուերոն երկու գոլի հեղինակ դարձավ: