Արդյունաբերողների և գործարարների միությունն ու Էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպել էին «Եվրասիական տնտեսական միության երկրներ-Հայաստան արտահանման խնդիրները» թեմայով քննարկում։ Մասնակցել են խոշոր արտահանողներ և կառավարության ներկայացուցիչներ:
Ռուսաստանի տնտեսական իրավիճակը բերում է նրան, որ բոլոր ոլորտներում արտահանման անկումներ կան։ Նկատելի են ապագա խնդիրներ կապված ռուբլու արժեզրկման և Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետ։ Ուստի Հայաստանին լուրջ աշխատանք է սպասում անցումային շրջանում, որպեսզի տնտեսությունը լուրջ վնասներ չկրի:
Մանրամասները՝ տեսանյութում