Ի՞նչ ձեռքբերումներով ու հեռանկարային ծրագրերով է 80-ամյակը նշում Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը: Հայաստանի երկրորդ քաղաքի այս բուհն են ավարտել մեր երկրի բազմաթիվ անվանի դեմքեր: Հոբելյանի առթիվ կայացած հանդիսությանը մանկավարժականի վաստակաշատ դասախոսները երկրի բարձրագույն իշխանության կողմից պարգևների արժանացան:
Կրթական հաստատության ռեկտորի ուշադրության կենտրոնում է ռազմական կրթությունը, ինչը բարձր է գնահատել Պաշտպանության նախարարությունը:
Ուսումնական հաստատությունն իր 80-ամյակը նշանավորում է նաև մշակութային, հասարակական, կրթական ու գիտական նորանոր ծրագրերով, հանրապետական ու միջազգային գիտաժողովներով ու օլիմպիադաներով:
Մանրամասները՝ տեսանյութում