Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում կազմակերպվել է հոգևոր բովանդակություն ունեցող ֆիլմերի փառատոն: Շուրջ 7 տասնյակ ֆիլմերի շարքին ներկայացվել են նաև հայ ռեժիսորների աշխատանքներ, որոնք արժանացել են ժյուրիի ու հանդիսատեսի բարձր գնահատականին:
Ֆիլմեր են ներկայացվել Արգենտինայից, Կորեայից, Հունաստանից, Ֆրանսիայից, Լիտվայից, Լատվիայից, Ուկրաինայից, Բելառուսից ու Ռուսաստանից: 400 ֆիլմերից փառատոնին մասնակցելու համար ընտրվել է 70-ը:
Ներկայացված ֆիլմներից մեկի հեղինակը Սանկտ Պետերբուրգում Հանրային հեռուստաընկերության թղթակիցն է: Գոհար Մարտիրոսյանի ֆիլմը պատմում է ռուսական պատմության մեջ Լազարյանների տոհմի մեծ ներդրման ու դերակատարման մասին:
Ռեժիսոր Վահե Գևորգյանցը ներկայացրեց երկու ֆիլմ՝ արժանանալով փառատոնի պատվոգրի: Ցուցադրվեց նաև Կարեն Թովմասյանի «Մի նամակի պատմություն» ֆիլմը:
Մանրամասները՝ տեսանյութում