Պաշտոնական այցով Շվեդիայում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Իր շվեդ պաշտոնակցի հետ հանդիպումից բացի արտգործնախարարը մասնակցել է Շվեդիայում Հայաստանի դեսպանության պաշտոնական բացմանը:
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Շվեդիայի կառավարության և արտգործնախարարության ներկայացուցիչներ, Ստոկհոլմում հավատարմագրված դեսպաններ, հասարակական գործիչների և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Իր ելույթում նախարար Նալբանդյանը անդրադարձել է հայ-շվեդական հարաբերությունների անցյալին և ներկային:
Արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի խորհրդարանին՝ Ռիկսդագին, 2010-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում