Թուրքիայի առաջնորդը համոզված է, որ կնոջ և տղամարդու միջև հավասարություն չի կարող լինել, քանի որ կանայք ու տղամարդիկ տարբեր բնավորություններ և սովորություններ ունեն:
Ըստ Էրդողանի՝ կնոջ գլխավոր առաքելությունը մայրանալն է: Հետաքրքական է, որ հայտարարությունը Թուրքիայի նախագահը հնչեցրել է կանանց իրավունքներին նվիրված երեկոյի ժամանակ, ինչն առաջացրել է իրավապաշտպանների ու ֆեմինստների վրդովմունքը: