ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունը 2013-ից զբաղեցնող Չակ Հեյգելը հրաժարական է տվել: Նախագահ Բարաք Օբաման ընդունել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնաթողության դիմումը:
Հեյգելը կշարունակի պարտականությունների կատարումը մինչև նոր նախարարի նշանակումը: Մամուլի տվյալներով՝ Հեյգելի պաշտոնանկության պատճառն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների անարդյունավետությունն է: