Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է սևծովյան տարածաշրջանի և ԱՊՀ երկրների առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարներին։ Նրանք Հայաստանում են տեղեկատվական համագործակցության զարգացման հեռանկարներն ու փոխգործակցության խորացման հարցերը քննարկելու նպատակով:
Սերժ Սարգսյանը կարևորել է նման հանդիպումները տեղեկատվական ոլորտում համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից: Հանրապետության Նախագահը նաև հույս է հայտնել, որ առավել կամրապնդվեն ու կխորանան նաև «Արմենպրես» պետական գործակալության և սևծովյան տարածաշրջանի ու ԱՊՀ երկրների առաջատար լրատվական գործակալությունների բարձր մակարդակի գործընկերային ու բարեկամական հարաբերությունները:
Մանրամասները՝ տեսանյութում