Իրանի և վեցյակի միջև հերթական բանակցությունների տապալումը պատճառ է դարձել, որ մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ հանդես գան հակաիրանական նոր հայտարարությամբ:
Նրանք դեմ են արտահայտվել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները շարունակելուն և կոչ են արել նոր պատժամիջոցներ սահմանել Թեհրանի նկատմամբ:
Սենատորները մտադիր են պատժամիջոցները խստացնել նաև բանակցությունների շարունակության դեպքում և պահանջել են, որ Իրանի հետ ցանկացած համաձայնություն ուղարկվի Կոնգրեսի հաստատմանը: