Արդեն 12-րդ անգամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենում առարկայական հինգ ուղղություններում «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի վերջնական եզրափակիչ մասը:
Մրցույթն անցկացվել է Հայ եկեղեցու պատմություն, հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն, բնագիտական առարկաներ ու դասվար ուղղություններով: Մարզային փուլը հաղթահարել էին 46 ուսուցիչ: Մրցանակային առաջին տեղը կիսեցին 3, երկրորդ տեղը` 8, իսկ երրորդ տեղը` 14 ուսուցիչ:
Ծրագիրը ոչ միայն իրենց կոչմանը նվիրված ու լավագույն ուսուցիչներին ի հայտ բերելու, այլև դասավանդման նոր ու արդյունավետ մեթոդներ գտնելու նպատակ ունի:
Մանրամասները՝ տեսանյութում