Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող Հիկարուն Նակամուրայի միջև ամերիկյան Սենթ Լյուիսում ընթացող մրցախաղի երրորդ պարտիայում հաղթող չի եղել: Պարտիան ավարտվել է 35-րդ քայլում: Արոնյանը խաղացել է սևերով:
Նախորդ 2 պարտիաներում գրոսմայստերները տարել էին մեկական հաղթանակ: Արոնյանն ու Նակամուրան անցկացնելու են 4 դասական և 16 կայծակնային պարտիաներ: Մրցամարտի մրցանակային հիմնադրամը 100 000 դոլար է: