Թեղուտ համայնք տանող` վերջին տարիներին կառուցված խճապատ ճանապարհն այս ամռանը պետական միջոցներով ամբողջությամբ ասֆալտապատվել է: Ճանապարհի բարեկարգումը ՀՀ Նախագահի խոստումն էր թեղուտեցիներին:
Բացի ասֆալտապատումից, ճանապարհի վտանգավոր հատվածներում նաև ցանկապատ է անցկացվել, կառուցվել է ջրահեռացման համակարգ, վերանորոգվել երկու կամուրջ:
Ընդհանուր առմամբ շուրջ 6 կիլոմետր ճանապարհ է հիմնանորոգվել, ինչը լուրջ աջակցություն է Թեղուտ գյուղի համար:
Մանրամասները` տեսանյութում