Դոնեցկի օդային տարածքում խոցված մալայզիական ինքնաթիռի մնացորդները բեռնատար գնացքով ապահով վայր են հասցվել հոլանդացի ոստիկանների և ԵԱՀԿ դիտորդների հսկողության ներքո: Աշխարհազորայիններն ուղեկցել են գնացքն իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ըստ Նիդերլանդների իշխանությունների, աղետի վայրում դեռևս մնում են ինքնաթիռի որոշ մասեր, որոնք, սակայն, հետաքննության համար էական նշանակություն չունեն:
Ձմռանն ընդառաջ Դոնեցկում մարդասիրական իրավիճակը սրվում է: Ինքնահռչակ հանրապետության իշխանությունները դեմ չեն օգնություն ստանալ անգամ Կիևից: Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն ավելի վաղ հայտարարել էր, թե իրենք պատրաստ են Դոնեցկին և Լուգանսկին մարդասիրական օգնություն տրամադրել, սակայն ինքնահռչակ հանրապետությունները հրաժարվում են:
Մանրամասները` տեսանյութում