«Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը հռչակվեց «Ֆորմուլա-1»-ի 2014-ի չեմպիոն: Հեմիլթոնը հաղթեց Աբու Դաբիի Գրան պրիում ու պահպանեց ընդհանուր հաշվարկի առաջատարի դիրքը: Դուբայում երկրորդ տեղը զբաղեցրեց բրազիլացի Ֆելիպե Մասան «Ուիլյամսից»: Նրա թիմակից Վալտերի Բոտասը եզրափակեց լավագույն եռյակը:
Լյուիս Հեմիլթոնի գլխավոր մրցակից ու թիմակից Նիկո Ռոսբերգը տեխնիկական խնդիրների պատճառով եզրագիծը հատեց 14-րդը:
29-ամյա Հեմիլթոնը երկրորդ անգամ դարձավ «Ֆորմուլա-1»-ի աշխարհի չեմպիոն՝ կրկնելով իր 2008-ի հաջողությունը: Այս տարվա առաջնությունում նա տարավ 11 հաղթանակ՝ հավաքելով 359 միավոր: