Նոյեմբերի 12-ին զոհված հայ օդաչուների տարհանման գործողությանն է անդրադարձել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Ըստ նրա՝ այս գործողությունն իրականացրել է մեր հատուկ նշանակության ջոկատայիններից կազմված 4 հոգանոց խումբը, օգտագործվել է 3 տեսակի օդային սարք, որից մեկը՝ առաջին անգամ մեր պրակտիկայում: Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ բուն գործողության ընթացքում հակառակորդը տվել է 5-7 զոհ:
Քաղաքագետը նշեց, որ նախապատրաստական մեծ ծավալի աշխատանք է իրականացվել, կատարվել է տարածքի մանրակրկիտ հետազոտություն, բացահայտվել են թշնամու դիրքերը, ծուղակները, կենդանի ուժի թվակազմը, զինվածության աստիճանը: Նախապես ականազերծվել են տարածքներ, ինչը հնարավորություն է տվել մոտենալ ուղղաթիռի անկման վայրին:
Մանրամասները` տեսանյութում