Հանրապետության ավելի քան 100 պատանի ըմբիշ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ համայնքում մասնակցել է հուշամրցաշարի: Այն կազմակերպվել էր ի հիշատակ գյուղի զոհված ազատամարտիկների: Մասնակիցներն ու նրանց ծնողները վստահ են, որ նման մրցաշարերը հանրապետական ու համաշխարհային ռեկորդներ գրանցելու նոր ցատկահարթակներ են:
Ռուսաստանաբնակ համագյուղացի Արսեն Սիմոնյանի նախաձեռնությամբ և բարերարությամբ երեք տարի առաջ գյուղում հիմնվեց Իջևանի մարզադպրոցի բաժանմունքը, վերջերս էլ ստեղծվել է ֆուտբոլային թիմ: Ըմբշամարտի բաժանմունքը գործում է դպրոցի մարզադահլիճում:
Մանրամասները` տեսանյութում