Շուրջ 80 միլիոն մարդ աշխարհում այսօր տառապում է անպտղությամբ, նրանց մեծամասնությունն ապրում է զարգացող երկրներում։ Հայաստանում ևս առկա է անպտղության խնդիր: Ըստ վիճակագրության` Հայաստանում ամեն վեցերորդ զույգն ունենում է նման խնդիր։ Անպտղությամբ տառապում են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք:
Այդուհանդերձ, ըստ մասնագետների, անպտղությունը դատավճիռ չէ և գոյություն ունեն դրա բուժման տարբեր եղանակներ: Մեր երկրում գործող «Արագիլ» բարեգործական հիմնադրամն օգնում է անպտղությամբ տառապող զույգերին:
Սիսիանցի ամուսինները երեխայի ծնունդին ինը տարի են սպասել: Հետո դիմել են «Արագիլ» բարեգործական հիմնադրամին: Բժշկական հետազոտություններից հետո կատարվել է արտամարմնային բեղմնավորում: Դրական արդյունքը վերադարձրել է նրանց ընտանեկան երջանկությունը: Ընտանիքը միանգամից երկու երեխայով է համալրվել:
Մանրամասները` տեսանյութում