Օդաչուներ մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանն ու լեյտենանտ Ազատ Սահակյանը չկարողացան մասնակցել Արցախում անցկացված խոշորագույն զորախաղի գլխավոր փուլին:
Նրանց ուղղաթիռը միջդիրքային տարածքում խոցվեց նոյեմբերի 12-ին: Տղաների մասունքները մի քանի օր մնացին դեպքի վայրում: Այդ օրերին ձեռնարկվեցին հնարավոր քայլեր՝ օդաչուների մարմինները վերադարձնելու ուղղությամբ: Բայց Ադրբեջանը ցինիկաբար հայտարարեց, թե ինքը դա թույլ կտա, երբ հարկ համարի:
Ավելի լավ հասկանալու համար, թե ով է մեր հարևան-թշնամին, կարելի է կարճ հայացք նետել պատմության խորքը, տեսնել, թե մարդկությունն ինչերի միջով է անցել՝ ունենալու այսօրվա միջազգային կոնվենցիաներով ամրագրված պատերազմական ժամանակի մարդասիրական դրույթները:
Մանրամասները՝ տեսանյութում