Կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ծննդյան 85-րդ հոբելյանին նվիրված հանդիսությունները հասել են Սանկտ Պետերբուրգ։ Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի դահլիճում հնչել է կոմպոզիտորի ամենահայտնի` երրորդ սիմֆոնիան:
«Տերտերյանի ժամանակը» համերգի ընթացքում հնչեցին նաև Ալֆրեդ Շնիտկեի և ժամանակակից կոմպոզիտոր Միխայիլ Կռուտիկի ստեղծագործությունները։ Միջոցառումը կազմակերպել էին Ավետ Տերտերյանի անվան միջազգային մշակութային հիմնադրամը, Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցու մշակութային կենտրոնն ու «Մշակույթ և ապագա» բարեգործական հիմնադրամը։ Աջակցություն է ցուցաբերել նաև ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
Ռուսաստանի վաստակավոր արտիստ, անվանի խմբավար Ալեքսանդր Տիտովը, ով երեկոյի ընթացքում ղեկավարեց Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցու մշակութային կենտրոնին կից երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը, խոստովանում է, որ Նևայի ափերին Տերտերյանի երաժշտությունն այդքան էլ հաճախ չի հնչում:
Մանրամասները` տեսանյութում