Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը՝ ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են հատուկ նշանակության գործողության, որպեսզի պարզեն նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում։
Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ մասեր:
Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվեց հակառակորդի երկու զինվոր: Պաշտպանության բանակը կորուստներ չի կրել: