Կալիֆորնիայի համալսարանի հայ ուսանողները հայկական Արցախի Հանրապետության հանրաճանաչման շաբաթ են կազմակերպել իրենց կրթօջախում:
Թիրախում հիմնականում օտարերկրացի ուսանողներն են, որոնց պատկերացումները հայ ժողովրդի մասին սահմանափակվում են ցեղասպանության թեմայով ու Շառլ Ազնավուրով:
Հայ ուսանողները մեկ շաբաթ դասընկերներին ներկայացնում էին Արցախի վերջին մեկ դարի պատմությունը, պատմում ազատագրական պատերազմի ու ներկայում ընթացող քաղաքական գործընթացների մասին:
Մանրամասները՝ տեսանյութում