Պաշտպանության նախարարությունն արդեն մեկ տարուց ավելի է՝ «Մեր բանակը մեր տունն է և մեր ամրոցը» կարգախոսով միջոցառումներ է իրականացնում: Նախաձեռնության հերթական հանդիպումը զինծառայողների ծնողների հետ Կապանում էր: Հանդիպմանը մասնակցում էին ԶՈՒ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատարական կազմը, Սյունիքի մարզից զորակոչված ավելի քան 40 պարտադիր ժամկետային զինծառայողներն ու նրանց ծնողները:
Հանդիպման ժամանակ զորամիավորման հրամանատար Օնիկ Գասպարյանը երախտագիտության խոսքեր ուղղեց զինվորների ծնողներին, ում որդիները պատվով պաշտպանում են հայրենիքի սահմանները:
Միջոցառման ընթացքում լավագույն զինվորները պարգևատրվեցին կարճաժամկետ արձակուրդով, ծնողներն էլ՝ շնորհակալագրերով:
Մանրամասները՝ տեսանյութում