ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում Դալյա Գրիբաուսկայտեն խստորեն քննադատել է Ուկրաինայի հարցում Մոսկվայի դիրքորոշումը՝ հայտարարելով. «Այն պետությունը, որը հրամայում է իր զինվորականներին հանել տարբերակիչ նշանները, զորք ու ծանր զրահատեխնիկա է մտցնում այլ երկրի տարածք, ունի միջազգային ահաբեկչության բոլոր բնութագրիչները»:
Դրանից մեկ օր առաջ ևս Գրիբաուսկայտեն հանդես էր եկել նման հայտարարությամբ: Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը Լիտվայի նախագահի հռետորաբանությունը ծայրահեղական է որակել: