Էկվադորը երկարաձգել է «Վիկիլիքսի» հիմնադիր Ջուլիան Ասանժին ապաստանի տրամադրման ժամկետը: Ասանժն ավելի քան երկու տարի է՝ ապաստանում է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը: Էկվադորի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ իրենք Ասանժին կշարունակեն պաշտպանել, քանի դեռ նրա անվտանգությունն ապահովված չէ:
Նոյեմբերի 20-ին Շվեդիայի վերաքննիչ դատարանն ուժի մեջ էր թողել Ասանժի ձերբակալության որոշումը՝ պատճառաբանելով, որ նրա հանցանքները ծանրակշիռ են:
Շվեդիան ավստրալացուն մեղադրում է բռնաբարության մեջ և Լոնդոնից պահանջում արտահանձնել նրան: Ասանժը հերքում է մեղադրանքը՝ համարելով այն քաղաքական հետապնդում: