Հայկական զինուժը հատուկ գործողության արդյունքում տարհանել է նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի անձնակազմի մարմինները: Խոցման օրից սկսած հայ օդաչուների մարմինների վերադարձի հարցը քննարկվում էր միջազգային մակարդակով: Բայց գործը տեղից չէր շարժվում: Ակնհայտ էր, որ խնդրի լուծումը հնարավոր է բացառապես սեփական ուժերով:
ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը մեկնաբանել է հայկական զինուժի կատարած գործողությունը՝ նշելով, որ հակառակորդի կորուստներն պաշտոնապես հայտարարվող երկու զոհից ավելի շատ են: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցի իր տիրույթում կատարած գրառման մեջ նշել է. «Հաշվի առնելով հակառակորդի չափազանց մեծ կրակային և այլ հակազդեցությունները` այս գործողությունները բնույթով և բարդությամբ աննախադեպ էին»:
Դեռ մի քանի օր կլսենք նրանց անունները, ովքեր, բնականաբար, մահացած կլինեն տարբեր պատահարներից: ԼՂՀ հատուկ նշանակության ուժերը իրենց տոնի օրը փայլեցին: Կատարվել է համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն, իսկ սև հրանոթները լռում են:
Մանրամասները՝ տեսանյութում