Մաքսային գործակցության հնգամյա արդյունքներն են ամփոփել ՀՀ ֆինանսների նախարարն ու Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը: Երևանյան բանակցություններում նրանք նախանշել են համատեղ ծրագրերի հետագա պատկերը: Կառույցն ու մեր երկիրը կգործակցեն մաքսային սպասարկումն ավելի արագ և որակյալ դարձնելու համար:
Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը Հայաստանում է արդեն երկրորդ անգամ: Առաջին այցելությունը 2009-ին էր։ Այն ժամանակ մեր երկրի մաքսային ծառայությունն ուներ կազմակերպչական ընթացակարգերը բարելավելու, ինչպես նաև մաքսային ծառայության նկատմամբ վստահության բարձրացման խնդիր:
Մանրամասները` տեսանյութում