Մեկ շաբաթից Վազաշեն-Պառավաքար անվտանգ ճանապարհի ավելի քան 3 կիլոմետրանոց հատվածը անցանելի կլինի բոլոր տրանսպորտային միջոցների համար: Ճանապարհը հանձնելու վերջնաժամկետ էր սահմանվել հունիսի 30-ը, սակայն աշխատանքներն ավարտին չհասցրեցին վերջացնել։ Ժամկետի խախտման հիմքով նախկին շինարարական ընկերության հետ կնքված պայմանագիրը չեղյալ է հայտարարվել:
Նոր ընկերությունը խոստացել էր ճանապարհի շինարարությունն ավարտել հոկտեմբերի 30-ին: Այս անգամ էլ, սակայն, շինաշխատանքներին խոչընդոտում էր անբարենպաստ եղանակը:
Տրանսպորտի և կապի նախարարությունը, ի դեպ, կոշտ քաղաքականություն է որդեգրել ճանապարհաշինարարների նկատմամբ: Հատկապես կարևորվում է կապալառուի հետ երաշխիքային պայմանագրի առկայությունը։ Մրցույթը շահած կազմակերպությունը պարտավորվելու է շինարարության ավարտից հետո առնվազն երեք տարի երաշխավորել ճանապարհի որակը:
Հակառակ դեպքում տվյալ կազմակերպությունը թերությունները կշտկի սեփական միջոցներով: Նման դեպք արդեն եղել է Բերդ-Իծաքար ճանապարհահատվածում։ Տրանսպորտի և կապի նախարարը անձամբ է ծանոթացել ճանապարհի վերականգնման աշխատանքներին:
Մանրամասները՝ տեսանյութում