Անցած տարի նոյեմբերի 21-ին Մայդանն անհանգիստ տրամադրությունների մեջ էր: Ամիսներ տևած ցույցերից հետո նախագահ Յանուկովիչը հրաժարական տվեց, որին հաջորդեց ներքաղաքական անկայունության մի ամբողջ շրջան: Կողմնորոշվելով դեպի Արևմուտք՝ Կիևը ստորագրեց եվրաասոցացման բաղձալի համաձայնագրի տնտեսական մասը, գրանցեց տարածքային կորուստներ, երկրի տնտեսությունն էլ մեծ մասամբ փլուզվեց:
Երկրի նախագահի հրամանագրով նոյեմբերի 21-ն այսուհետ նշվելու է որպես պետական տոն: Օրվա առթիվ Կիևում տեղի են ունեցել երթեր ու հանդիսություններ: Իսկ մինչև այդ նախագահ Պորոշենկոն, ապա նաև վարչապետ Յացենյուկը ծաղկեպսակներ էին խոնարհել մայդանում տեղի ունեցած բախումների՝ ավելի քան հարյուր զոհերի հիշատակին:
Մանրամասները՝ տեսանյութում