Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փաստերի և փաստաթղթերի ակնհայտ խեղաթյուրում է բնորոշել Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը, որտեղ հերթական անհիմն մեղադրանքներն են հնչել Հայաստանի հասցեին:
Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանը կրկին փորձում է կեղծել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի էությունը՝ դիտավորյալ բաց թողնելով դրա հստակ պահանջը՝ «անմիջապես դադարեցնել բոլոր թշնամական գործողությունները»։
«Հենց Ադրբեջանի կողմից սույն բանաձևերի հիմնարար պահանջը չկատարելու հետևանքով անհնարին դարձավ դրանց իրականացումը: Եվ առնվազն զավեշտալի է, որ Ադրբեջանը հղում է կատարում այն բանաձևերին, որոնց կատարումը հենց ինքն է տապալել: Բաքուն նորանոր սադրանքների գնաց` խափանելու համար բանակցային գործընթացը, Հայաստանի և միջազգային հանրության ջանքերն՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը: