Շախմատի նորվեգացի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը չեմպիոնական մրցախաղի 8-րդ պարտիայում այնքան հոգնած է եղել, որ կիսաքնած է խաղացել։ Հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ խաղում 41-րդ քայլը նրան պարգևել է ոչ-ոքի:
7-րդ պարտիան շարունակվել էր մինչեւ 122-րդ քայլը՝ կրկին ավարտվելով ոչ-ոքի: 9-րդ պարտիայում Կարլսենը հնարավորինս արագ ոչ-ոքի արդյունքի հասնելու համար արել էր առավելագույնը. պարտիան ավարտվեց 20-րդ քայլում: Մրցախաղի հաշիվը 5:4 է՝ հոգուտ Կարլսենի: Չեմպիոնն ու հավակնորդը հաղթողի կոչումը վիճարկելու համար կանցկացնեն ևս երեք դասական պարտիա: