«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը և «Յուվենթուսի» պաշտպան Ջորջո Կյելինին մտադիր են համերաշխության հանդիպում կազմակերպել: Իսպանական սպորտային պարեբարականների փոխանցմամբ՝ ֆուտբոլիստների գործակալները արդեն սկսել են բանակցությունները հնարավոր միջոցառման կազմակերպման և դրա ժամկետների ճշտման կապակցությամբ։
Հանդիպմանը կարող է խոչընդոտել երկու խաղացողների հագեցած գրաֆիկը: Դիտարկվում է նաև մարզաշապիկներով փոխանակվելը լրագրողների ներկայությամբ։ Համերաշխության խաղը խորհրդանշական է. ֆուտբոլի աշխարհի վերջին առաջնության Ուրուգվայ-Իտալիա հանդիպման ժամանակ Լուիս Սուարեսը կծել էր Ջորջո Կյելինիի ուսը: