ՃՈ 1-ին սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը լրագրողներին ներկայացրել է այս տարվա 10 ամիսներին Երևանում գրացնված ճանապարհային պատահարների վիճակագրությունը:
1137 պատահարների արդյունքում գրանցվել է 54 մահացության դեպք, 500-ից ավելի մարդ մարմնական վնասվածքներ է ստացել:
Ամփոփելով ՃՈ աշխատանքը` Արսեն Արշակյանը տեղեկացրել է, որ վթարի ենթարկված վարորդներն ապահովագրական ընկերությունների տեսուչներին սպասելու անհրաժեշտություն շուտով չեն ունենա:
Ճանապարհային ոստիկանությունը կունենա վթարները րոպեների ընթացքում արձանագրելու և լուսանկարելու գործառույթ, ինչը հնարավորություն կտա խուսափել տեսուչներին սպասելուց և չի հանգեցնի խցանումների:
Մանրամասները՝ տեսանյութում