Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի նկատմամբ դատական հետապնդումները շարունակվում են։ Երկրի դատախազությունը նրա համար պահանջել է առավելագույն պատժաչափ՝ մահապատիժ:
Մուրսին և «Մահմեդական եղբայրների» ևս 35 նախկին անդամներ դատարանի առաջ են կանգնած ուրիշ պետությունների օգտին լրտեսելու մեղադրանքով:
Մեղադրող կողմը պնդում է, որ Մուրսին և նրա համախոհները մեկ տարվա իշխանության ընթացքում գաղտնի փաստաթղթեր են տրամադրել օտարերկրյա հետախուզական ծառայություններին, այդ թվում` Իրանին:
Բացի այդ, նրանք համագործակցել են ծայրահեղական ուժերի հետ ու ապակայունացրել իրադրությունը երկրում: Սակայն Մուհամեդ Մուրսին իր մեղքը չի ընդունում: